![]()
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին նա հայտնել է ԱԺ-ում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում։
Վարչապետը հավելեց՝ մենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել․ «Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու»։
![]()