Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ

«Նախ ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, որովհետև ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»:

Այս մասին Կառավարույան հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի այն հարցին, թե Մայիսի 9-ին Մոսկվա նախատեսվող այցի հետ կապված տարատեսակ մեկնաբանությւոններ կան, թե արդյո՞ք այս այցը՝ միջոցառումներին մասնակցելը չեն վնասի Արևմուտքի հետ հարաբերություններին:

«Երկրորդ մասով ուզում եմ ասել, որ մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել և այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությւոնների, կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանությամն մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու, և ՌԴ-ի հետ հարաբերություններ չենք զարգացնելու»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ