
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանի հայտարարություններին:
Քաղաքական մտքի սնանկությունն է ստիպել Լևոն Քոչարյանին վիրավորանք հնչեցնել ԱԺ նախագահի հասցեին։
Սա զոռով-շառով, մանդատներից հրաժարվելով Լևոն Քոչարյանին պատգամավոր շինելու հետևանքն է։ Իսկ նպատակը քրեական պատասխանատվությունից ազատելն էր։
Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու՝ միամտություն կլիներ։
Ընդդիմությանը բնորոշ վարքագիծ է, երբ չկա քաղաքական միտք, հնչում են վիրավորանքներ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ