Այսինքն՝ ունենք զինծառայող, որ 50 հազար դրամ է ստանու՞մ. չկա տենց բան. Ալեքսանյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառեց Գեղամ Մանուկյանի պնդումները, թե կան զինծառայողներ, որ օրական 1700 դրամ են ստանում։

Ալեքսանյանը նաև կոչ արեց այս կոնտեքստում չթիրախավորել պարեկներին, նշելով, որ և՛ զինվորականները, և՛ ոստիկանության ծառայողները ու առհասարակ պետական ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ և որևէ իշխանություն Հայաստանում այնքան աշխատավարձ չի բարձրացրել, որքան գործող իշխանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ