![]()
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվությունը վերագրում եմ նրան, որ Գյումրու ընտրություններից հետո իրենք միացան, հաղթանակեցին, ու քաղաքապետ դարձավ իրենց մարդը: Իրենք հույս ունեն, որ հաջորդ ընտրություններին նորից նույն սցենարով կարող են աշխատել և իշխանություն վերցնել»։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ իրենք ուրիշի դեմքերով են գալու, ինչպես Գյումրու դեպքում էր։
Անդրադառնալով այդքան խոսվող Քոչարյան-Սարգսյան հակասություններին՝ Մելքոնյանն ասում է․ «Իրենք թշնամի չեն եղել ու երբեք էլ չեն լինի, իրենք «քավոր-սանիկ» են։ Իրենց նպատակն է ցույց տալ, որ ատում են միմյանց և հասրակությանը բաժանել երկու մասի՝ սերժական և քոչարյանական․ սա է ամբողջ տրամաբանությունը»։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()