Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։

Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ