Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Ազգային ժողովը մայիսի 6-ի քվեարկությամբ մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ հետաքննելու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

«Մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք, այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ որ ՔՊ-ին վատ լինի»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է իրենց խմբակցությունը դեմ Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

«Այնպես որ, սա ընդդիմության կողմից հերթական անգամ բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու գործ է, և իրականում էթիկան և դուք նույնքան հեռու եք, որքան որ շարունակում են իրարից հեռու մնալ Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին:

Եվ սա բացարձակապես որևե կապ չուներ էթիկայի հետ»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ