Պարոնայք Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, մենք՝ հայերս, քրիստոնյա ենք, և մայրը մեզ համար սրբություն է. Ալեքսանյան

«Հայր և որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-անց մորը, շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում, ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանան: Քոչարյանի անխտիր բոլոր լրատվականները վիրավորական տեսանյութեր ու հոդվածներ են պատրաստում, սա այն ամենն է ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր մայրիկի հետ տեղի ունեցած վերջին միջադեպին: Նա հիշեց, որ ոչ վաղ անցյալում Լևոն Քոչարյանը մոտեցել է իրենց ու խնդրել չթիրախավորել փաստը, որ վերջինիս երեխաները ծնվել են ԱՄՆ-ում: Ըստ նրա՝ իրենք իենց հատուկ միամիտ մարդասիրությամբ ընդունել են խնդրանքը:

«Ուժեղ տղամարդ լինելու համար նախևառաջ տղամարդ լինել է անհրաժեշտ, իսկ դրա համար պետք է սեփական խոսքի արժեքն իմանալ: Հասկանում եմ, որ ժամանակին Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով Կոմունիստական կուսակցության անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանը գուցե այդքան էլ լավ չի ուսումնասիրել հայ հասարակությանը: Մենք հայերս բացարձակ մեծամասնության քրիստոնյա ենք, քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեզ համար անըդունելի է, մենք հայերս ծնողապաշտ ենք, մայրը մեզ համար սրբություն է, քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում, առողջություն եմ մաղթում տիկին Բելլային»,- ասաց նա:

«Բան ունեք ասելու եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգուլավազ ուղարկեք: Տանս դռան դիմաց թողել են իրենց գաղափարակից եղբոր անշնչացած դին, խոսքը հայտնի սատկած մկան մասին է, վատ ընկեր էր, իրար հետ չէ՞ին սերմնացու գողանում, ո՞նց կարելի է այդ աստիճանի ուրանալ ընկերությունը»,- ասաց Ալեքսանյանը:

«Թիրախավարվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն տասնյակ հազարավոր մարդկանցից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ, այնտեղ երկրորդ ընտանիք է կազմել: Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու իմ մորը, ես որդիաբար խոնարհվում են այն մայրերի առաջ, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, կյանքում միշտ գտնվելու են երկոտանիներ, ովքեր փորձելու են ձեզ թիրախավորել դրա համար»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ