![]()
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հույս է ունեցել, որ անձնական խնդիրներից ելնելով, ինքը ձայն չէր տալու Վարդան Ղուկասյանին։
«Բոլորը մի մարդու պես պահանջում էին՝ Մարտուն, տուր հնարավորություն, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխեք, այդ հաղթանակը պետք է գա Երևան, մենք մեր քայլերն արեցինք, բայց հաղթանակի ալիքը դեռ Երևան չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ անձնական հարցեր կան, բայց դրանք մնում են անձնական, այդ հարցերն առաջ չեն բերել, պետք չէ, քանի որ ըստ նրա՝ պետության ու պետականության խնդիր կա։
«Այս պահին առաջնորդվել անձնական հարցերով՝ սխալ է»,- նշել է Գրիգորյանը:
Վերջինս գնահատական չի տվել, թե արդյո՞ք Ղուկասյանը լա՞վ քաղաքապետ է:
«Իմաստ չունի գնահատել, շուտ է: Բայց պետք է ասեմ՝ Գյումրիում Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, Վարդան Ղուկասյանը երեք ուժերի աջակցությամբ է դարձել քաղաքապետ, որը պատասխանատու է թե գյումրեցիների, թե այդ ուժերի առաջ։ Կուզեմ ուղիղ ասել՝ սիրելի գյումրեցիներ, բացարձակապես անհանգստանալու խնդիր չկա»,- նշեց պատգամավորը։
![]()