Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը:

«Կա շատ պարզ տրամաբանություն. Ազգային ժողովի պատգամավորներին հարցրել են՝ նախաձեռնո ՞ւմ եք գործընթաց, թե՝ չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկել և մենք նույն վայրկյանին կնախաձեռնենք այդ գործընթացը:

Այսինքն, որևէ նախապայման նման դեպքում չկա: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը:

Այո, եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք»,-ասել է Մամիջանյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետին ենթադրաբար իմպիչմենտի ենթարկելուց հետո կառավարության ղեկավարի հավանական թեկնածուի որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ