Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

Մայիսի 6-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը։

Ականատեսների փոխանցմամբ՝ կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ներկայացնելով հրկիզված մեքենան, նշել է՝ վստահ է, որ մեքենան «հրկիզել են ավագանիում Գևորգ Ստեփանյանի դիրքորոշումների պատճառով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ