Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել է մայիսի 5-ի տեղումներից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մայիսի 5-ին տեղացած անձրևները որակել է որպես «Ռեկորդային տեղատարափ»:

«Մայիսի 5-ին Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ