![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ զրուցել ենք նախորդ շաբաթ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին։
Պատգամավորը նշեց, որ իր ունեցած տեղեկությունը սոցցանցերում հրապարակված տեսանյութերն են, և այդ ամենից իր կարծիքը հետևյալն է. «Իմ կարծիքն այն է, որ Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, և որոշ շրջանակների կողմից խնդիր է դրված վարկաբեկել պաշտոնյաներին, ինչքան հնարավոր է հասնել պաշտոնանկությունների, հասարակության առջև նրանց բարի համբավը հնարավորինս նսեմացնել, փոքրացնել, այս ամենը կապել քաղաքական իշխանության հետ և հնարավորինս թիրախավորել պաշտոնյաներին։ Մենք դա տեսանք Վիլեն Գաբրիելյանի դեպքի կապակցությամբ, և ես սա կապում եմ նաև Տիգրանի Մարգարյանի հետ տեղի ունեցած հետ»:
Խոսելով նաև մինչ միջադեպը ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կատարած գործողությունների մասին, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել էր, պատգամավորն ասաց, որ դա նրանց կողմից խուլիգանական ակտի իրականացում է, խուլիգանության դրսևորում է և քրեագիտական մեկնաբանությամբ՝ վիկտիմ վարքագծի դրսևորում, այսինքն՝ զոհի վարքագիծ։
«Այսինքն՝ անձը, իմանալով, որ որոշակի վարքագիծ դրսևորելուց հետո ինքը կդառնա հանցագործության զոհ կամ ինչ-որ դեպքի զոհ, դիտավորությամբ գնում է այդ վարքագծի իրականացմանը։ Օրինակ՝ մարմնավաճառը կամ ինչ-որ կին գիշերվա ժամին գնում է, կիսամերկ կանգնում է ինչ-որ մի մութ փողոցում, և երբ որ նրան մոտենում են որոշակի շրջանակներից և ինչ-որ առաջարկություններ են անում, նա բողոքում է, ասում է՝ ինձ սեռական հետապնդումների են ենթարկում և այլն։ Սա այս դեպքին շատ եմ նմանեցնում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()