Դեբեդում որպես անհետ որոնվող ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում

Մայիսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների 20-ից ավելի հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև նրանց միացած «Լոռէ» փրկարարների արձագանքման ուժերի մեծ թվով ծառայողներ շարունակել են Դեբեդ գետում որոնողական աշխատանքները՝ մայիսի 2-ից գետում որոնվող Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Մթության պատճառով ժամը 20:00-ին դադարեցվել են որոնողական աշխատանքները և այն կվերսկսեն վաղը՝ մայիսի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ից։

Կայքի տեղեկություններով՝ «Լոռե» փրկարարների արձագանքման ուժերի կողմից օգտագործվում են նաև հատուկ դրոններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ