![]()
Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնի 18-րդ շաբաթում: Այն տևում է մինչև 20-րդ շաբաթը։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ արձանագրվել է ցածր ակտիվություն։ Փոքր-ինչ ակտիվություն կա Արարատի մարզում: Գեղարքունիքի, Լոռու մարզերում ինտեսիվությունը ցածր է։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է․ «Մայիսի 4-ի դրությամբ արձանագրվել է հոսպիտալացումների 421 դեպք, որից 94 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները, վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 35 պացիենտ, բոլորը 0-ից 18 տարեկանների շրջանում են»։
Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ խոցելի խումբ են 0-ից 18 տարեկան երեխաները։ Վիրուսների հետևանքով հիմնական բարդությունը թոքաբորբն է։
Մասնագետն ընդգծում է, որ դեպքերն իրականում անհանգստացնող չեն: Վերջինս հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ, զգուշացնում է նաև, որ սուր շնչառական վարակների ժամանակ չպետք է հակաբիոտիկներ օգտագործել. դրանք կարող են նախապայման դառնալ հիվանդության ծանր ընթացքի առաջացման համար։
Սուր շնչառական վարակներով խոցելի խմբերը համարվում են վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաները, տարեցները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()