Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ:

Այս մասին հայտնում է Vatican News-ը։

«Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը՝ գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։ Այն նախապատրաստվում է կարդինալների համար, որոնք ընտրելու են նոր պոնտիֆիկոսին։

Տեղադրվելու է ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու համար քվեարկության ընթացքը. սև, եթե նոր պապ դեռ ընտրված չէ, սպիտակ, եթե նոր պապ է ընտրվել։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ