![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվությունը պայմանավորված է սկսվող նախընտրական շրջանով:
«Խնդիր ունեն առնվազն պահպանել իրենց ներկայությունը խորհրդարանում, ինչը շատ վիճելի և կասկածելի է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ստեփանյանը նաև նկատում է՝ եթե ընդհանրացնենք նրանց ասածները, ապա ստացվում է հետևյալը. «Իրենք սուրբ են, մեղավոր չեն, որևէ սխալ չեն գործել այդ 20 տարվա ընթացքում, երբ ղեկավարում էին երկիրը, ինչ եղել է, եղել է 2018-ից հետո, և հիմա իրենք պատրաստվում են իրենց «սխալն» ուղղել, և ամեն ինչ լավ կլինի: Որքանով է սա հասկանալի հասարակության համար, հարցը թողնենք հասարակությանը, ես անձամբ որևէ լուրջ քաղաքական միտք չեմ լսել»:
Ինչ վերաբերում է նրան՝ վերջիններս ունե՞ն հակասություններ, թե՞ ոչ, Ստեփանյանը կարծիք է հայտնում, որ ունեն, այն էլ՝ լուրջ, որի մասին կարող եք ծանոթանալ հարցազրույցում:
![]()