Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան

Եթե հարցնեք, թե ինչ-որ մեկի վարքագիծը վերլուծելիս որտեղ կարող եմ սխալվել, ապա կասեմ՝ դիմացինի վարքագծում աղետալի վատ կամ ստորագույն մտադրությունները ուղեղիս մեջ չբացառելը կամ չնկատելը, երբ մտքովս չի կարող անցնել, որ ինչ որ մեկը կարող է անգամ սեփական սրբությունները վտանգել կամ տրորել, ու վտանգել շատ մեծ ու թանկ բան:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է քաղաքագհետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«2020-23թթ., երբ Արցախից հնչում էին առավելապաշտական կամ պրոռուսական հայտարարություններ, մի տեղ մտածում էի՝ կարող է, դա խա՞ղ է, պայմանավորված է Երևանի ու Ստեփանակերտի միջև: Կարող է Ստեփանակերտում դիտավորյալ պահանջում են շատ, որպեսզի Երևանը ու Արցախը «զուգահեռ տրեկներով» ստանան գոնե անհրաժե՞շտը:

Կամ եթե Երևանը փորձում է արևմտյան հարթակներում միջազգայնացնել Արցախի մանդատը, Արցախի ԱԺ, Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները ռուսական ռեվերանսներով ուղղակի փորձում են մեղմել հնարավոր ռուսական վտանգը…

Ես պատկերացնում էի, որ այդ հին էլիտա կոչված աղբակույտը գոնե հանուն սեփական փոքր հայրենիքի ամեն գնով դեմ չի գնա մի բանի, որն այդ պահին Արցախում հայերին պահելու վերջին ոչ մեծ հույսն էր՝ դավաճանած ռուս «խաղաղապահների» անցնցում միջազգայնացումը, քանի դեռ նրանք ռուս-թուրքական հերթական գործարքով «դիտորդ» չեն դարձել…

Իսկ Երևանի քայլերում այդ նպատակը շատ տեսանելի էր՝ «իջեցված նշաձող կարգավիճակի հարցում», բայց գոնե ստանալ միջազգային մանդատ ու անվտանգություն…

Արցախի ԱԺ աղբակուտային հատվածն ու նախկին տխրահռչակները ոտքերը երկու կոշիկի մեջ դրեցին ու պահանջեցին՝ «ոչ, միայն բացարձակ անկախություն ու միայն ռուս, ուրիշ ոչինչ…»:

Ու ամեն օր պարզ է դառնում, թե հայաստանցիներիս ինչ մեծագույն մեղքն է եղել, որ թույլլ տվեցինք Արցախի հանդեպ այդ աղետալի սխալը՝ Ռոբ-Սերժ կրեատուրան…

Ու հիմա այս աղետը հասունացնելուց հետո մի հատ էլ ամեն ինչ կորցրած, կուրացած որոշ արցախցիների օգտագործում են Հայաստանի դեմ միայմ թե սեփական սբրոդները իշխանություն ունենան…»,- գրում է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ