Մարմարիկի ափին կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի, անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ