Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Մայիսի 5-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ