Սիմոնյանը հայտնել է՝ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ ամենաբարձր մակարդակներով, բայց մենք պատրաստվում ենք ՌԴ Արտաքին գործերի նախարարի այցին, Դաշնային խորհրդի ղեկավարի այցին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի նաև Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ