![]()
Հայաստանում Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հայհոյանքներին ոչ ոք այնքան չի կարոտել, որքան Էդմոն Մարուքյանը։ Օրեր առաջ սազը ձեռքն առած Մարուքյանը փորձում էր առաջ տանել այն միտքը, թե իբրև Հայաստանի իշխանությունների միջամտությամբ է ԱՄՆ-ում կալանավորվել Դոգը։
Անգամ եփած հավի ծիծաղն է գալիս Մարուքյանի այն մտքից, թե իբրև Հայաստանի իշխանությունը կարողանում է ազդել ԱՄՆ-ի դատական որոշումների վրա։
Սակայն այդչափ ցավագին չէր տանի Մարուքյանը Դոգի կալանավորումը, եթե իր քաղաքական նպատակները կապած չլիներ Դոգի հետ։ Լավ հասկանալով, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններում շանս չունի անգամ անցողիկ շեմը հաղթահարելու՝ Մարուքյանն իր հույսը կապել էր Դոգի հետ։ Բայց արի ու տես, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու ԱՄՆ-ում որոշեցին կալանավորել Դոգին, իսկ Մարուքյանը մնաց կարոտ Դոգի հայհոյանքներին։
Դոգի հույսին մնաս Էդմոն ջան։
![]()