Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ վարչապետը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ վարչապետը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու։

«Մի քիչ ճիշտ չէ, որ ես ասեմ․ կարող է վարչապետը որոշել՝ չգնալ վերջին րոպեին կամ գնալ։ Չգիտեմ, հնարավոր է՝ քովիդով հիվանդանա, հնարավոր է՝ բոլորը քովիդով հիվանդանան։ Տեսնում եք՝ շատ երկրների ղեկավարներ հիվանդացան և չեն գնում, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նա։

Սիմոնյանը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ 1945թ․ հաղթանակի հարցում նաև Հայաստանը դերակատարություն ունի։ Ըստ Սիմոնյանի, այդ այցերը նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ