Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. դա իմ կարծիքն է․ Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է. դա իմ կարծիքն է» ։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանը ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ է։ Հարցին՝ ունի՞ փաստեր, Սիմոնյանը նշել է, որ դա իր կարծիքն է՝ որպես քաղաքական գործիչ, իր գնահատականները Քոչարյանի գործելաոճի վերաբերյալ․

«Ես տեսնում եմ այն գործունեությունը, տեքստերը, հայտարարությունները, որ արվում են իմ կողմից, և դա իմ քաղաքական գնահատականն է։ Երբ հայտարարություն ես անում, որ կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որ համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ