Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչների սկսած իմպիչմենտը ակտիվացել է, քանի որ եկել է գարուն-ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածը։

Հարցին, թե արդյո՞ք ներկայիս իրավիճակը բավարար չէ այդ գործընթացը սկսելու համար, Սիմոնյանը նկատեց․

«ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները ևս ցույց են տալիս, որ իշխող ուժը առաջինն է հարցումներով, ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ։ Կարող եմ ասել և վստահ եմ, որ եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%:

2026 թվականին մոտ այս թվերը կարող են ավելի բարձր լինել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ