![]()
«TikTok»-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ, որևէ մեկը, որևէ թեմայով մի սուտ կասի և այդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ և նաև քրեական գործի էույթունը ցույց է տալիս, որ կա նաև 2-րդ կողմ։ Այսինքն կան խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր ներգրավված են։
Ինչպես տեսնում ենք այս միջավայրում TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իարականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։
Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Այս մանկապարտեզի հետ, դուք՝ պարոն Տեր-Մարգարյան, որևէ կապ չունեք»,- ասել է Ավինյանը։
![]()