![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Զոյա Ա. Թադևոսյանն իր էջում գրում է․
Ամեն մեկը տասը տարի բռնությամբ զավթեց մեր երկրի նախագահի աթոռը, տասը տարվա ընթացքում գեթ մեկ ավարտուն միտք, նախադասություն չկարողացավ արտասանել, սահմանափակ տրամաբանությամբ եւ անհասկանալի բառապաշարով հորջորջեց՝ արժանանալով համընդհանուր ծաղրի, հիմա էլ հանդիպում են պատմությանն անհայտ, կորած֊մոլորած մի համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ՝ շարունակելով ավարտին հասցնել իրենց հանդեպ կուտակված ծաղրի ահռելի բաժինը։
Ալիեւը ձեզ է փնտրում, ուզում է իրենց պետական համալսարանում դասախոսություն կարդաք «Թե ինչպես ձախողեցինք հայր Ալիեւի՝ Հայաստանը Ադրբեջանին նվիրաբերելու մեր առաքելությունը» թեմայով։
Գնացե՛ք, գնացե՛ք բացատրություն տվեք որդուն։ Այդ դասախոսությունը կստացվի։ Ձեր մայրենի լեզվին՝ ադրբեջաներենին, տիրապետում եք։
Որից հետո սպասում ենք ձեր համբարձման լուրին։
Խրտվիլակնե՛ր։
![]()