Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Ռուբին»-ի հետ հանդիպմանը գոլ խփելով՝ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձել է 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը ՌՊԼ-ում 3 մրցաշրջան անընդմեջ խփել է առնվազն 10 գոլ:

Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ