Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ մարզերում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։

Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա ։

Երևանում մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ