Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է

Ռուսական կողմի հրավերով և Աբշերոնի շրջանի գործադիր իշխանության կազմակերպչական աջակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի շրջան՝ մասնակցելու Ադրբեջանի Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ պատվիրակության կազմում գտնվող Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում և նրան թույլ չեն տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռ։

Բադամովին հայտնել են, որ իրեն արգելել են մուտք գործել երկիր։

Այս քայլի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել, սակայն ենթադրվում է, որ նրան արգելել են մուտք գործել Ռուսաստան իր գործունեության պատճառով: Ներկա պահին Ազեր Բադամովը գտնվում է ինքնաթիռում և հետ է վերադառնում։

Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը «սև ցուցակում» ավելացրել է պատգամավոր Ազեր Բադամովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ