![]()
ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ Իջեւանի Գանձաքար բնակավայրից մինչեւ Բերդի Իծաքար բնակավայր ավտոճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի:
Վարչապետը ծանոթացել է աշխատանքներին:
«Ճանապարհին շփվեցինք բնակիչների, շինարարների, անցորդների հետ»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
![]()