Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն ամբողջ ողբերգությանը, որը մենք ապրում ենք հիմա: Դա ժամանակի հարց է»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Կադրերը ներառվել են «Россия» հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» նոր ֆիլմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ