Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է իր այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը:

«Գազայի և Սիրիայի ճակատներում տեղի ունեցող զարգացումների և ռազմաքաղաքական զբաղված օրակարգի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան, այն կլինի ավելի ուշ», — ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակը հավելել է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար։ Իսրայելի վարչապետը նշել է, որ կարևորում է երկու երկրների հարաբերությունները։

Նեթանյահուի այցի մասին ապրիլի վերջին հայտնել էր ադրբեջանա-իսրայելական AIAgloba դաշինքը։ Իսրայելի կաբինետի ղեկավարի այցը նախատեսված էր մայիսի 8-ից 11-ը։ Քաղաքական գործիչը հանդիպումներ պետք է ունենար Ալիևի, ադրբեջանցի մի քանի նախարարների և հրեական համայնքի ղեկավարների հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ Անկարան չի բացելու իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի համար։ Երկինքը փակելու որոշումը կայացվել է Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի քաղաքականության հետ կապված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ