![]()
Մայիսի 4-ին՝ ժամը 00։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել է երկու BMW մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
![]()