![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բաքու ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի կայքը։
Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահը, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Պատրիարք Կիրիլը նրան հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Հավասարապետուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանը, որով Ալիևան պարգևատրվել է հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։
![]()