Սերժն ու Ռոբերտը վախենում են ՔՊ-ից, շատ են վախենում, բայց դեմ չեն մեկը մյուսին ուղարկել քաղաքական ինքնասպանության. Ալեքսանյան

 

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյանի ու Սարգսյանի թիմերի՝ գնդակը (իմպիչմենթի նախագիծը) անընդհատ իրար դաշտ փոխանցելը ու մեկը մյուսին պարտադրելը, որ վարչապետի թեկնածուի անունը մյուսը գրի մի բանի մասին է.

Թե Սարգսյանը, թե Քոչարյանը հասկանում են, որ եթե նույնիսկ մի հրաշքով կարողանան պակասող երկու ստորագրությունները հավաքել ու գալ կանգնել խորհրդարանի առաջ որպես վարչապետի թեկնածու, դա նրանց համար քաղաքական կարիերայի ավարտ է լինելու՝ պայմանավորված ՔՊ խմբակցությամբ։ Թե Քոչարյանը, թե Սարգսյանը և թե նրանց կողմից առաջադրված ցանկացած մեկը «Քաղաքացիական պայմանագրի» հետ խորհրդարանում առերեսվելուց հետո այլևս դժվար թե կարողանա զբաղվել քաղաքականությամբ։

Երկուսն էլ վախենում, կամ ավելի շուտ սարսափում են խորհրդարանում ՔՊ-ի առաջ հայտնվելուց ու դրա համար է, որ նրանց խմբակցությունների դիալոգը հիմա հնչում է այսպես.

— ՉԷ, դուք Քոչարյանին առաջադրեք։

— Չէ, դուք Սարգսյանին առաջադրեք։

Արձանագրեք՝ Քոչարյանի խմբակցությունը մեծագույն սիրով պատրաստ է առաջադրել Սարգսյանին, իսկ Սարգսյանի խմբակցությունը՝ Քոչարյանին։

Ամփոփելով՝ Սերժն ու Ռոբերտը վախենում են «Քաղաքացիական պայմանագրից», շատ են վախենում, բայց դեմ չեն մեկը մյուսին ուղարկել քաղաքական ինքնասպանության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ