Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան

«Դեպքը ավելի շատ կլինիկական է, քան քաղաքական և ուղղակի գործ ունենք մի հիվանդագին հոգեբանական կախվածության հետ, որը սերում է Զորի Բալայանից»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդարդառնալով ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նամակին ուղղված Վլադիմիր Պուտինին:

«Տեսնում ենք, որ ի հեճուկս տեղի ունեցածի, աչքեր ունեցողները չեն տեսնում, ականջ ունեցողները չեն լսում, գլուխ ունեցողներն էլ հավասար է չունենալուն: Սա ուղղակի խայտառակությունէ և ստորացուցիչ հայ ժողովրդի համար»,- ասում է Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ ռուսների գլխի բովանդակությունն ու մտադրությունները չեն փոխվել, հիմա իրենք վռնդված լինելով դռնից, փորձում են ձև գտնել մտնել օդանցքից, օդանցքը փակենք՝ կփորձեն մտնել «կանալիզացիայից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակի» հարցազրույցում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ