Երկրի համար սրտացավ պաշտոնյան 30 տարի քարը քարի վրա կդներ, ոչ թե իր դղյակների հարկերը կավելացներ. Խաչատրյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, «Ֆեյսբուք»ի իր էջում գրում է.

«Երևանի ավագանու ընդդիմադիր մի շարք անդամներ տարբեր հայտարարություններ են անում իրար խառնված, «իրավիճակից դուրս գալու միակ ելքը դա արտահերթ ընտրություններն են»:

Ինչ՞ իրավիճակ, աննախադեպ ծավալներ ունեցող բարեկարգման աշխատանքների իրավիճակը՞ թե ձեր ևս մեկ անգամ մերժված լինելու իրավիճակը, պաշտոնանկությունների առաջարկություններ, տիկնայք և պարոնայք ընդդիմություն եկեք մի հատ ձեր արբանյակ բլոգերներին և մերժված քաղաքական գործիչներին կարգի հրավիրելու կոչեր արեք և կառուցողական դաշտ վերադարձրեք, հետո նոր երևանցու աչքին մտահոգության թոզ փչեք։

Քաղաքի ու երկրի համար սրտացավ քաղաքացին կամ պաշտոնյան 30 տարուց ավել քարը քարի վրա կդներ, այլ ոչ թե իրենց և իրենց մերձավոր շրջապատի դղյակների հարկերը կավելացներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ