Ամենաշատը ՔՊ-ն է շահելու․ եթե չլինեին Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը՝ արժեր նրանց հորինել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ստացել է Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակը, որով վերջիններս պաատգամավորներին առաջարկում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Պատգամավորն ասաց, որ անընդունելի է համարում այդ պահանջը, համարում է, որ կառավարությունը սպասարկում է ՀՀ շահերը, իսկ կուսակցական դիտանկյունից նայելով կարծում է, թե սրանից ամենաշահածը դուրս է գալու ՔՊ-ն։

«Եթե չլինեին պարոն Էդգար Ղազարյանն ու պարոն Նարեկ Մալյանը, արժեր նրանց հորինել, որպեսզի այս գործընթաը տեղի ունենար, որովհետև շատ կարևոր գործ են անում», — ասաց Թագուհի Ղազարյանը։

Նա վստահեցրեց, որ իմփիչմենտի գործընթացը դատապարտված է ձախողման։

Անդրադառնալով Կրեմլում Հայաստանի հարցերով պատասխանատուի նշանակման մասին լուրերին, որով Մոսկվան ցանկանում է փափուկ ուժ գործադրել Ղազարյանն ասաց, որ հազիվ թե Կրեմլը խաղադրույք աներ վարկանիշ չունեցող, ՀՀ քաղաքացիների մեծամասնության ատելությունը վայելող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա։ Ղազարյանի կարծիքով՝ այդ նրանք են մրցավազք սկսել՝ ՌԴ հավանությանն արժանանալու համար։ Յուրօրինակ քասթինգ է ըստ պատգամավորի։

«Քոչարյանի հանդիպումը երիտասարդների հետ երիտասարդների հետ չէր, այլ կասթինգի շրջանակներում այդ տեսնայութն ունենալու համար էր։ Ցավում եմ երիտասարդների համար, որ այդ քասթինգի մասը դարձան», — ասաց Թագուհի Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ