![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շեշտում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր պատգամավորները ՀՀ անկախության առաջին պաշտպաններն են և ՀՀ վարչապետի քաղաքական հենարանը, հետևաբար որևէ բևեռներից ուղղորդված նախաձեռնությունները որևէ ուժի կողմից հաջողություն չեն ունենա։
Վերջինս, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, թե իշխանության դեմ փողոցային պայքարի ուժերի կողմից իմպիչմենտ ձեռնարկելու գործընթացը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ, նկատում է՝ սա փաստ է, որ ընդդիմությունը միասնական չէ, այլ մրցավազքի մեջ է քաղաքական հովանավորների աչքում առաջինը երևալու համար։
«Ինձ համար ակնհայտ է, որ այդ հայտարարությունը իմպիչմենտի գործընթացի մասին չէր, այլ այն մասին, որ «մենք ձեզ չենք վստահում»։ Հիմա այս մարդիկ ամեն բան անում են, որ չմտնեն պատասխանատվության տակ»,- ասում է նա։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում
![]()