Եթե այդպիսի արդարադատական համակարգ չունենանք, մարդիկ արդարությունը փնտրելու են փողոցում, գողականների մոտ կամ բռունցքներով. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որ հանրային գործչի (տվյալ դեպքում` Վահագն Ալեքսանյանի) մոր հասցեին պոդկաստի եթերում հայտնի արտահայտություններ անողներին կարողանա պատժել։

Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որը կոռուպցիոն ֆինանսավորում ունեցող հանրային գործիչների, ԶԼՄ-ների ու բլոգերների փողերի լարը կարողանա կկտրի։

Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որն ունակ է հակազդել անարդարություններին։

Եթե (քանի դեռ) այդպիսի արդարադատական համակարգ չունենանք, մարդիկ արդարությունը փնտրելու են փողոցում, գողականների մոտ կամ բռունցքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ