![]()
Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պամտոնական այցով գտնվում էր Էստոնիայում։ Բալթյան երկրների Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը ջերմորեն դիմավորեց վարչապետին՝ ինչպես վայել է հայ հոգևորականին, երբ ընդունում է լեգիտիմ կերպով ընտրված պետության ղեկավարին։
Սրբազանը աղոթեց Փաշինյանի հետ խորանի մոտ, ապա դիմեց նրան՝ ասելով, որ աղոթում է խաղաղության օրակարգի հաջողության համար։ Նա իր աջակցությունն արտահայտեց նաև Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ նշելով, որ քրիստոնեությունը եկել է Արևմուտքից, և այդ ճանապարհով Հայաստանը կարող է ապահովել իր ժողովրդին խաղաղ ապագա՝ բալթյան երկրների օրինակով։
Թվում էր՝ ամեն ինչ ճիշտ էր արված, բայց ոչ, այստեղ սկսվեց այն, ինչին արդեն սովոր ենք։
Վայնասուն բարձրացրեց կեղծ բարեպաշտ և հրեշ Գարեգին Բ-ն, ով արդեն 25 տարի ծառայում է ռուսական հատուկ ծառայություններին՝ ՖՍԲ-ին, և ում վաղուց մերժել և ատում է հայ ժողովուրդը։ Ինչքան խղճուկ պիտի լինես, որ հարձակվես ծառայություն մատուցող ազնիվ և պարկեշտ հայ հոգևորականի վրա, որը սիրով ու հավատով դիմավորում է իր երկրի առաջնորդին։
Գարեգին, իսկ ինչո՞ւ չես քննադատում քեզ կաշառք վճարող գող Պարգև սրբազանին, ով տարիներ շարունակ գումարներ էր ստանում Արցախից, հետո խաբեց արցախցիներին, թե իբր մահամերձ է, սրտի խնդիրներ ունի ու անմիջապես պատերազմից հետո փախավ Ամերիկա։ Կամ քո հարազատ եղբորը՝ Եզրասին, ով տարիներ շարունակ թալանում է Մոսկվայի հայ համայնքի միջոցները։ Կամ Ռոբերտ Քոչարյանին, ով խրվել է ծանր հանցագործությունների մեջ։
Ինչպե՞ս կարող ես քննադատել խաղաղության համար աղոթք բարձրացնող քահանային, երբ մինչ օրս Շիրակի և Տավուշի թեմի առաջնորդները քաղաքական ինտրիգների մեջ են թաթախված և առիթը բաց չեն թողնում լեգիտիմ ընտրված իշխանության դեմ վայրահաչել ու քաղաքական տեքստեր ասել։
Քո երեսպաշտությունը սահմաններ չունի։ Քո անբարոյական վարքագիծն է պատճառը, որ այսօր շատերը խորշում են այցելել Սուրբ Էջմիածին՝ միայն թե քո ներկայությունը չզգան այնտեղ։
Ես՝ Ռոման Բաղդասարյանս, ողջ կյանքում ապրել եմ ռմբակոծությունների տակ, քնել եմ առնետների կողքին, առանց լույսի։ Մենք անցել ենք պատերազմի դժոխքներով։ Եվ ես երբեք չեմ ցանկանա, որ որևէ մեկը նորից տեսնի այն, ինչ տեսել ենք մենք։
Ինչպե՞ս կարող ես դու՝ լինելով կաթողիկոս, լինել այդքան խոզ և այդքան մեծ ատելությամբ դեմ լինել խաղաղությանն ու ժողովրդի ապագային։
Ամաչում եմ, որ մեր ժողովրդին բաժին է ընկել դավաճան, լրտես ու հավատից շեղված կաթողիկոս։
![]()