Ղարաբաղցի պաշտոնյաների թալանի մասին լռող Էդիկ Բաղդասարյանը շարունակում է հաշվել հիպոտեկով տուն գնող պաշտոնյաներին

Հայաստանի եզակի կայացած և կայուն ոլորտներից մեկը բանկային համակարգն է։ Բանկային ոլորտն արդեն տարիներ շարունակ յուրահատուկ լոկոմոտիվ է դարձել թե՛ տնտեսության, թե՛ մասնավոր հատվածի, բիզնեսի և նաև միջին խավի համար։ Տարիներ առաջ, երբ բանկային համակարգը նոր էր ձևավորվում, Հայաստանի քաղաքացիների համար լուրջ խնդիր էր ֆինանսական միջոցներ գտնելը։ Օրինակ՝ նախկինում շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում էին բիզնես սկսել, կամ գույք ձեռք բերել գումար չունենալու պատճառով չէին կարողանում իրենց նպատակներն ու ծրագրերն իրականացնել։ Այսօր այդ խնդիրը չկա։ Քաղաքացիներին ցանկացած հարցում ֆինանսական օգնության ձեռք են մեկնում բանկերը։ Այսօր ցանկացած գաղափար չի կարող կյանքի չկոչվել փողի բացակայության պատճառով։ Ինչպես ասում են փողն այսօր այլևս խնդիր չէ։ Եթե քաղաքացին ունի կայուն աշխատանք, ստանում է աշխատավարձ և ունի վարկային լավ պատմություն, ապա կարող է ցանկացած գաղափար կյանքի կոչել բանկերի աջակցության միջոցով։

Բանկային ոլորտը նաև հզոր շարժիչ է դարձել անշարժ գույքի շուկայի համար։ Վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են տասնյակ հազարավոր բնակարաններ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք նախկինում ունեին բնակարանի խնդիր, այսօր բանկերի միջոցով կարողանում են անշարժ գույք ձեռք բերել և սեփական տանիքն ունենալ։ Հազարավոր երիտասարդ ընտանիքներ հենց բանկերի միջոցով են կարողացել լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Ի դեպ, բանկերը երբեք խտրականություն չեն դրել քաղաքացիներին և բիզնեսին ֆինանսավորելու հարցում։

Անկախ մարդու տեսակից, նրա քաղաքական և հասարակական հայացքներից, զբաղեցրած պաշտոնից և մասնագիտությունից՝ բանկերը տրամադրել և տրամադրում են վարկեր, եթե քաղաքացին դիմում է իրենց և համապատասխանում է այս կամ այն բանկի պահանջներին։ Վերջին շրջանում հայկական մեդիան սկսել է թիրախավորել որոշ բանկերի, որոնք հիփոթեքային, կամ այլ վարկեր են տրամադրում պաշտոնյաներին։ Ըստ որոշ լրատվամիջոցների ստացվում է, որ բանկերը պետք է միայն վարկեր տրամադրեն իրենց համար ցանկալի մարդկանց, իսկ եթե մարդը պաշտոնյա է՝ ուրեմն նա հիփոթեքային վարկերից օգտվելու իրավունք չունի։ Մեր օրերի «անաչառ» մեդիան լռում է, երբ օրինակ բանկի հիփոթեքային վարկից օգտվում են «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները։ Բայց, երբ վարկ է հատկացվում պաշտոնյաներին, կամ նրանց ընտանիքի անդամներին, ապա թե տվյալ պաշտոնյան, և թե տվյալ բանկը դառնում են «մեդիաքիլերության զոհ»։ Ավելին, այսօր այդ նույն մեդիայի գրեթե բոլոր ներկայացուցիչներն էլ օգտվել և օգտվում են հիփոթեքային վարկերից։ Ասենք ինչի պետք է Սեյրան Սաթիկյանը, կամ Թովմաս Ցարիկյանը վարկով տուն գնեն, իսկ 4 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդը ոչ։ 300 հազար դրամ ստացողը գնում է 30 միլիոն դրամանոց տուն, 4 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը գնում է 200 մլն դրամանոց տուն։ Սա շատ պարզ հաշվարկ է։ Այս մասին շատ լավ գիտի դեղին մամուլի՝ Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, բայց նա շարունակում է լռել իր ղարաբաղցի ընկերների թալանի մասին և խոսում է պաշտոնյաների հիպոտեկների մասին։

Բանկային համակարգը տնտեսության և ֆինանսական շուկայի ինչ-որ առումով անվտանգության երաշխավորն է։ Բանկերն այն հենասյուններն են, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բավական հուսալելի կերպով իրենց վրա են պահում Հայաստանի ֆինանսական շուկայի և քաղաքացիների ֆինանսական ապահովությունը, ինչը չափազանց կարևոր առաքելություն է թե՛ երկրի զարգացման, թե՛ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման համար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ