Բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք. Մինասյան

Բոլոր այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը:

Այս մասին Գյումրու ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով նիստին իրենց խմբակցության մասնակցությանը:

«Ունենալով 14 մանդատ՝ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը: Մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որ իրականան, քանի որ այդ ծրագիրը Գյումրու և գյումրեցիների մասին է:

Այսինքն, մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և բնակչությանը»,- նշել է Մինասյանը:

Ինչպես հայտնել ենք՝ Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը: Մասնակցել են ավագանու բոլոր խմբակցությունները:

Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն էին Ավետիս Առաքելյանը, ով Ղուկասյանի փեսան է և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը, երկուսն էլ ընտրվեցին փոխքաղաքապետի պաշտոններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ