Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել

Ինչպես հայտնել ենք՝ Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն են Ավետիս Առաքելյանը, ով Ղուկասյանի փեսան է և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը, երկուսն էլ ընտրվեցին փոխքաղաքապետի պաշտոններում:

Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ: ՔՊ խմբակցությունը, որը կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածությանը, ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետերի թեկնածությանը: Առաքելյանը 17 կողմ ձայնով ընտրվեց:

Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարել է. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:

Գագիկ Մանուկյանն էլ ընտրվեց քաղաքապետի 2-րդ տեղակալը: ՔՊ խմբակցությունը այս դեպքում ևս ձեռնպահ քվեարկեց և նա ընտրվեց 17 կողմ ձայնով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ