![]()
Մայիսի 2-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացել է:
Նշվում է, որ «Lexus»-ը վարել է ԱԺ պատգամավորի թոռը՝ 18-ամյա Գագիկ Մելքոնյանը:
![]()