![]()
Ռուբեն Մեհրաբյանը գրում է.
‼ Քրիստոնեական ուսմունքի հետեւորդը, տարածողը՝ ո՞նց կարող է լինել էս աստիճան ոչ քրիստոնեական եւ փարիսեցի։
Այսինքն, «կօրհնես» 102րդ անասնաբազայի՝ դեմդ վերընկած հրամկազմին, քծնող ժպիտովդ «կօժտես» քո սիրելի Ռուսաստանիդ բեզարած հյուպատոս չեկիստին, ստալինակոխ կանես ընդդիմախոսներիդ, քո սիրելի «քույր եկեղեցու» կիրիլին հալած յուղի տեղ կընդունես կյանքովդ, բայց ժողովրդիդ մանդատը ստացած մարդուն չե՛ս բարեւի, ձեռքը չե՛ս սեղմի, չե՛ս դիմավորի․․․
Իսկ ստալինդ որ գյոռից դուրս գա ու դուրս գա դեմդ՝ քանի՞ տակ կծալվես, որ բարեւես, ձեռքը սեղմես ու դիմավորես՝ օրթաղ Բգեիդ ու մի շարք բգեանմանների հետ միասին։ Ո՞վ ես դու դրանից հետո։
Մխիթարում է միայն այն, որ հոգեւորականների նոր սերունդը լավ է հասկանում, թե ինչն ինչից հետո է, նրանց ժամանակը դեռ չի եկել․․․ Բայց կգա։

![]()