Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի

Մայիսի 2-ին Գյումրու ավագանին նիստ կգումարի՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս նիստում հնարավորություն է ունենալու իր աջ ու ձախ թևերը հանձնել յուր մերձավորներ Ավետիս Առաքելյանին և Գագիկ Մանուկյանին: Ավետիսը Ղուկասյանի փեսան է՝ դստեր ամուսինը, Մանուկյանը՝ հավատարիմ ընկերն ու Գյումրու նախկին փոխքաղաքապետը:

Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանը հենց փեսային է տեսնում, Գագիկ Մանուկյանը երկրորդն է:


Ավետիս Առաքելյանը Գյումրու ավագանու կազմում նաև տարիներ առաջ է եղել: Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին նա «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ է հանդիսացել:


Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգում բացի այս երկու թեկնածություններից, հստակեցումներ չկան հանձնաժողովների նախագահների ու տեղակալների թեկնածուների վերաբերյալ: Համապատասխան տողերը լրացված չեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ