Մայք Ուոլցը հեռանում է Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից

Այսօր Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը ՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։

Մարտին Ուոլցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սխալմամբ the Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերը: Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր աշխատանքից ազատել իր խորհրդականին՝ Signal չաթի հետ կապված իրավիճակը անվանելով «անլուրջ», իսկ խորհրդականին ՝ «լավ մարդ»:

Մայք Ուոլցը մասնակցել է նաև մարտի 23-ին Ջիդդայում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ