![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները:
Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կդառնա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը:
Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:
![]()